Tuesday, May 1, 2012

Քեզ չլսել չեմ կարողանում





Քեզ չլսել չեմ կարողանում.
Ձայնդ պատերիս մեջ է ներծծված,
Առաստաղիցս կախված է,
Եվ թափթփված հատակին,
Ինչպես շորերդ`հեռանալուցդ առաջ:
Իմ մեջ քեզ շատ եմ վերլուծել,
Գտել պլյուսներդ բոլոր
Եվ մինուսներդ,որոնք պլյուս եմ հաշվել
Կաշառված ժյուրիի պես:
Դու դժգոհում ես,որ մազերդ թափվում են,
Ես` զվարճանում,
Երբ արթնանալիս տեսնում եմ բարձիս
Եվ առաջինը կարոտում եմ  քեզ...
Վայրկյաններն ու րոպեները, երբ
Ետ ու առաջ ընկնելով,կազդեն նյարդերիս վրա,
Սովորականի պես դռանս զանգը կհնչի:
Ես էլի կվազեմ,
Կբացեմ,
Կժպտամ,
ՈՒ նորից ձայնդ առաստաղիցս
ՈՒ պատերիս արանքներից կլցվի ներս,
ՈՒ կտարածվի,
ՈՒ կթափթփվի շորերիդ հետ հատակիս:

No comments:

Post a Comment