ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
                      ՀԱՅՐ.ՕՐՀՆԵ 
Հայր իմ,օրհնե´.ժամը հասավ.պիտ ' երթամ.
    Նոր կյանք մ ' ինձի կը սպասե:
Պատանությունն ես թողուցի,նոր արյուն
    Երակիս մեջ կը վազե:
Հառա՜ջ,հառա՜ջ.-գըլուխս ետ չե´մ դարձըներ.
    Երկընքես վա´ր թող իյնան
Անվիշտ կյանքիս ամեն աստղեր,հոգըս չէ´.
    Անցյալս իջնա թող դամբան:
Օհ,ինձի´ ի՞նչ`թե կը փետեմ վարդին թերթ,
    Եվ փուշին կյանք կու տամ միշտ,
Թե գըրկաբաց հորձանքին մե´ջ կը նետվիմ.-
    Խինդս է`ձանձրույթ,սերս է`վիշտ:
Հայր իմ,օրհնե´,դողդոջ ձեռքերդ գլխուս դիր.
    Թող մատերեդ կաթի վար
Աղոթքդ´եկած հոգվույդ պայծառ խորանեն:
    Վերջին ժամն է.օրհնե´,հայր:
հավաքեց`Սաթ Ռշտունին "Սովետական գրող"
հրատարակչություն
Երևան
1984

No comments:
Post a Comment