Wednesday, August 22, 2012

սպանդարամետ ( Spandaramet )


խաչից կախված
գլխիվայր ճոճվում եմ`երկինքը հաշվելով,
արյունը կաթում է ուղեղիս.
(զգուշացրել էր մայրս):
ես տեսնում եմ բոլոր
վառվող տաբատները
ու սպասում նոր նահատակության.
սպանդարամետ,ես քո կինն եմ
ու անիծում եմ մարդկանց,
որ երբևէ հորինել են քեզ:
ես քո խիղճն եմ,
ու դանակի նման խրված եմ մնալու
կոկորդումդ,
մինչև չհատես տրամագիծը մոլորակի
ու խոցի պես չնետվես դուրս.
թող երկրի ծակոտիները սկսեն շնչել,
սպանդարամետ.
դու գարշելի ու չար ես,
բայց ես քո կինն եմ
ու երդվում եմ կգամ քեզ հետ
այրվող մորուքդ փառաբանելով,
դու էլի աստված ես:
ես գլխիվայր խաչից կախ
երկինքն եմ հաշվում,սեր իմ,
ու խաղում եմ կրակներիդ հետ,
դրանցից ծաղիկ եմ սարքում,
ջուր ու մարդ,
իսկ դու վառիր,
վառիր հետագիծը մեր…

*սպանդարամետ-Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ:*


Spandaramet 

hanging from a cross
I'm rocking upside-down, counting the sky,
blood is dropping on my brain
(my mom warned me).
I see all those
burning pants
and wait for a new martyrdom,
Spandaramet, I am your wife
and I curse the people
who invented you once.
I am your conscience
and I will stay thrust in your throat
like a dagger
until you cross the diameter of the planet
and get flung out like ulcer.
let the pores of the earth start breathing
Spandaramet,
You are disgusting and wicked,
but I am your wife
and I swear I'll come with you
glorifying your burning beard:
you are a god again.
I'm hanging upside-down from a cross,
I'm counting the sky, my love
and I play with your flames,
make flowers out of them,
make water and man
and you just keep burning
keep burning our traces...

*Spandaramet- Spandaramet or Sandaramet was the god of the underwolrd kingdom of ancient Armenians. He was often identified with the underworld, the kingdom of the dead or just the hell.



1 comment:

  1. Հարգելի Սաթենիկ, շատ կուզենայի Ձեզ հետ մի երկու բառ փոխանակել Ռշտունիների տոհմի վերաբերյալ. իրոք կարևոր է: Բացի այդ, ես նաև հայ ավանդական հավատքի եմ («հեթանոս» - չվախենաք, աղանդավոր չեմ, շատ թեթև եմ տանում). Սանդարամետի մասին Ձեր ստեղծագործությունը դրանով էլ հետաքրքրեց: Խնդրում եմ, եթե կարող եք, կապնվեք ինձ հետ. info1net@yahoo.com Նախապես շնորհակալ եմ:

    ReplyDelete