Երեկ, երբ հագա ծանոթ վերարկուս,
Այն ինձ առավել սիրելի թվաց:
Կոր օձիքի տակ, լայն գրպաններում
Այնքա~ն խելահեղ համբույր կար թողած,
Ուսերի ուղիղ կարերի վրա
Քո տաք ափերից լուսե շոյանքներ,
Ու երեկ արդեն ինձ ջե~րմ ժպտացող,
Հին վերարկուի կլոր կոճակներ:
Կանգնել եմ հագած հայելու առաջ
Ինձ շա~տ սիրելի այս պարզ վերարկուս,
Բայց երեկ էր, որ ջերմությունը իր
Սիրով պարուրված հասավ իմ հոգուն:
Քո թափառական մատնահետքերից
Ես արդեն ունեմ սիրո հետագիծ
Հագուստիս վրա`
Անընթեռնելի բոլորի համար,
Բոլորն ի՞նչ գիտեն, թե սեր է ապրում
Ու համբույրների քաղցր խտացում
Իմ վերարկուի թեկուզ բերանբաց,
Լայն ու թելակար, պարզ գրպաններում:
Ես եմ, որ հիմա ձեռքս կտանեմ
Ու կոնֆետ գտած երեխայի պես
Իմ իսկ գրպանից համբույր կհանեմ
Ու կոլորեմ անփույթ վարսերիս...
Գիտե՞ս, նրանք էլ քո գոլ մատներից
Հուզումներ ունեն ալիքների մեջ`
Թողած մեր սիրո լո~ւռ խոստումներից,
Որքա~ն սիրեցի երեկ վերարկուս,
Ու որքա~ն շատ է հասնում այն հոգուս:
ԻՆՁ ԿԱՐՈՏԻ'Ր
Ինձ կարոտի'ր խեղճ կարոտով,
Խեղճ կարոտով, մեղկ քնքշությամբ,
Զգո~ւյշ ու մաքո~ւր ինձ կարոտիր,
Ինձ կարոտի'ր այնպե~ս անմեղ,
Այնպե~ս անսուտ, այնպե~ս անդավ,
Որ երկիքնը շառագունի գիշերվա մեջ,
Որ աստղերն էլ... չբոցկլտան,
Հեռվում մնան լույսերն անշեջ,
Թող երկինքը շառագունի գիշերվա մեջ:
Ինձ կարոտի'ր պարզ կարոտով,
Խեղճ կարոտով, մեղկ քնքշությամբ,
Թաքո~ւն-թաքո~ւն ինձ կարոտի'ր,
Ինձ կարոտի'ր լուռ ու անձայն,
Միայն ո'չ թույլ և ո'չ ունայն,
Հեշտ ու անմեղ ինձ կարոտի'ր,
Անդավ, անցավ ինձ կարոտի'ր,
Որ մեղեդին լուռ գիշերվա
Լոկ ինձ համար անձրևատես
Հուզում տեղա,
Այդժամ գուցե` խրախճանքը իմ հոգու մեջ`
Ես շշնջամ` մեղա~, մեղա~...
ԱՅԼ ԵՄ ԻՆՁ ՊԵՍ
Ես ծնվել եմ բոլորի պես,
Բոլորի պես հետո դարձել
Տաք խանձարուր,
Մորս գրկում տաքուկ ու լուռ
Սնվել նրա ամենազոր կենսաուժով,
Հետո կամաց կյանք եմ խուժել`
Ե’վ վախվորած, և’ համարձակ,
Արպրել եմ միշտ մտաարձակ`
Մտաարձակ իմ խոհերով, ինքս ինձ հետ...
Հազար մարդ է իմ կյանք եկել ու գնացել,
Հազար մարդու հասկացել եմ ու գիտակցել,
Որ ծնվել եմ բոլորի պես,
Բայց ես ա~յլ եմ, ա~յլ եմ ինձ պես,
Մաքառումի ճամփեքը իմ
Շա~տ են այնպես,
Ես էլ ա~յլ եմ, ա~յլ եմ ինձ պես,
Տառապանքի կուռ զնդանում
Բախտս ինձ հետ ինչե~ր ասես, որ չի անում,
Դեռ կռվում եմ ու դիմանում...
Ամեն զարկից ոչ թե ցավում`
Հզորանում ու հասկանում,
Թե ծնվել եմ բոլորի պես,
Տերն ուսերիս տառապանքի
Անմարդաշեն խաչ է գամել,
Որ ես զգամ կյանքը ինձ պես,
Ո’չ բոլորի, միայն ինձ պես…
Հիմա կասեք` ամեն մեկը իր խաչն ունի,
Իմը` ա~յլ է, էլի’ կասեմ,
Իմը` զորեղ մաքառումով,
Եվ բախտավոր շռայլումից տառապանքի,
Իմը ա~յլ է, էլի կասեմ.
Եվ չեմ հոգնել մաքառելուց,
Ոչ էլ բախտի իմ զնդանում չարչարվելուց,
Պիտի ժպտամ խաչիս ներքո,
Որ հենց Տե~րը ամենագութ,
Համոզվի, որ ես իմ բախտից
Չեմ դժգոհում,
Բախտս է գուցե հենց դժգոհում,
Որ իմ ահեղ տոկունությամբ
Այս ամենից չեմ չարանում:
Այս բանաստեղծուհուն`բարի կլորիկ աչքերով, առաջին անգամ հանդիպեցի մի 'փառահեղ' մրցույթի ժամանակ`շնորհավորում եմ ձեզ և ձեր արվեստը, որովհետև ամբողջ անձնակազմից միայն ձեր գործերը սկսեցի կարդալ և չէի սխալվել, որովհետև լինի կոկորդիլոսի կաշի և թե թագավորի թագը փայլեցնող մեկը, ինձ թվում է երբեք չպետք է կորցնի բառերի մկանները ու կարիք չկա ամեն տեղ դրանք ուռցնել, դուք բացի լավ ստեղծագործողից նաև կարողանում եք մեկնաբանամեծամտական պտույտին չենթարկվել: Մի քիչ մկանեցի, բայց ինչ արած) Հարգանքներս սիրելի Արուսյակ:
ReplyDelete